երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Փրկարարները օգնություն են ցուցաբերել 1 մարդատար և 4 բեռնատար ավտոմեքենայի

Փրկարարները օգնություն են ցուցաբերել 1 մարդատար և 4 բեռնատար ավտոմեքենայի

Հունվարի 4-ին, Ժամը 21:00-ից Սյունիքի մարզային փրկարարական վարչության հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը եղանակային պայմաններից ելնելով՝ ավտոճանապարհի անցանելիությանը հետևելու նպատակով, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Զանգեր» հատվածում իրականացրել է շրջայց:

Շրջայց իրականացնելիս Սառնակունք և Ծղուկ գյուղերում փրկարարները 1 մարդատար, 4 բեռնատար ավտոմեքենայի և 3 ուղևորի ցուցաբերել են համապատասխան օգնություն։

  • Կիսվել: