ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Փրկարարները Լոռու և Տավուշի ավտոճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են տապալված ծառերը

Փրկարարները Լոռու և Տավուշի ավտոճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են տապալված ծառերը

Մարտի 22-ին ՆԳՆ ՓԾ Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհների երթևեկելի հատվածներում տապալված ծառերի վերաբերյալ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ Լերմոնտովո գյուղում, Դիլիջանի ոլորաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

  • Կիսվել: