երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Փրկարարները հայտնաբերել են Մալիշկա գյուղից Կարմրաշեն տանող ճանապարհին մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են Մալիշկա գյուղից Կարմրաշեն տանող ճանապարհին մոլորված քաղաքացուն

Հոկտեմբերի 19-ին, ժամը 20։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից Կարմրաշեն գյուղ տանող ճանապարհին մթության պատճառով քաղաքացին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները Մալիշկա գյուղի «Այդալիկ» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Մ․-ին (ծնված 2004 թ.)։

  • Կիսվել: