կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Բերդ քաղաքի ռեստորաններից մեկում փրկարարները իժ տեսակի օձ են հայտնաբերել

Բերդ քաղաքի ռեստորաններից մեկում փրկարարները իժ տեսակի օձ են հայտնաբերել

Մայիսի 24-ին` ժամը 11:45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում օձ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: