ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

Հունվարի 6-7-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Հրազդան, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում, Ռյա Թազա, Արևաշող, Ձորաղբյուր և Լուսաշող գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: