հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Նոյեմբերի 26-ին, ժամը 10։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել․ Կապան-Տաթև ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական հենակետերից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

 

  • Կիսվել: