երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

Մարտի 13-ին, ժամը 14:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին՝ Գորհայք գյուղի տարածքում, մերկասառույցի և ձնաբքի պատճառով առաջացել են խցանումներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բեռնատարը խափանվել է և միակողմանի փակել է ավտոճանապարհը, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա։

  • Կիսվել: