շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին արգելափակել է 25 ավտոմեքենա, ինչի հետևանքով ճանապարահատվածում առաջացել է խցանում (կուտակվել է մոտ 320 ավտոմեքենա):

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա․ երթևեկությունը վերականգնվել է։

  • Կիսվել: