ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Փետրվարի 2-3-ը  ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Գավառ քաղաքում, Լեռնանիստ գյուղի դաշտերում, Ֆանտան գյուղի մոտ և Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: