շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փրկարարներն արգեկափակումից դուրս են բերել բեռնատարները

Փրկարարներն արգեկափակումից դուրս են բերել բեռնատարները

Փետրվարի 5-ին` ժամը 06։39-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապահը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-99-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) և «Zil 130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ժ․ Մ․) մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը։

Փրկարարները «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաները և մեկ ուղևորի դուրս են բերել արգելափակումից: Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

  • Կիսվել: