երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փրկարարներն ապամոնտաժել են վնասված ցուցանակը

Փրկարարներն ապամոնտաժել են վնասված ցուցանակը

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:12-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 25-ի ուժեղ քամու հետևանքով վնասվել է Կապան քաղաքի դպրոցներից մեկի ցուցանակը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են ցուցանակը (մոտ 36 քմ)։

 

  • Կիսվել: