ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Փրկարարներն անրգելափակումից դուս են բերել 12 ավտոմեքենա

Փրկարարներն անրգելափակումից դուս են բերել 12 ավտոմեքենա

Հունվարի 5-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Երնջատափ-Արագյուղ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Կապուտան-Հատիս ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շենավան-Արագած ավտոճանապարհին, Նիգավան, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Հացիկ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 32 ուղևոր

  • Կիսվել: