երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Փրկարարաները Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածում ձնակույտերի միջից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաների

Փրկարարաները Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածում ձնակույտերի միջից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաների

Այսօր՝ հունվարի 5-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մի քանի մարզերում որոշ ճանապարհներ դարձել են անանցանելի կամ դժվարանցանելի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտվանից ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին դժվարանցանելի հատվածում ձնակույտերի մեջ հայտնված 15-ից ավելի տրանսպորտային միջոցներ են դուրս բերել անվտանգ վայր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` տեղի ճանշինը օպերատիվորեն աշխատանքներ է կատարել, սակայն անբարենպաստ եղանակը իր «սև գործն» է անում։ Ճանշինը ճանապարհները մաքրում է, սակայն կարճ ժամանակում նորից տեղացած ձյունը փակում է ճանապարհը։

Այս պահին ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ պարեկների ուժեղացված ծառայությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: