չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհից

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհից

Հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։

Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։

Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։

  • Կիսվել: