շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ 488-Ն) օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

 

  • Կիսվել: