երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պրիգոժինը «Վագներ»-ի գրոհային խմբի հրամանատար Հայկ Գասպարյանին հանձնել է «Սոլեդարի գրավման համար» մեդալ

Պրիգոժինը «Վագներ»-ի գրոհային խմբի հրամանատար Հայկ Գասպարյանին հանձնել է «Սոլեդարի գրավման համար» մեդալ

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինը «Վագներ»-ի մարտիկ Հայկ Գասպարյանին հանձնել է «Սոլեդարի գրավման համար» մեդալը, գրում է riafan.ru-ն։

Գործարարն անձամբ է եկել մարտիկների դիրքեր՝ համապատասխան մեդալները շնորհելու։

Մեդալների հանձնման ժամանակ պարգևատրվել է «Վագներ» ՄՌԸ գրոհային խմբի հրամանատար Հայկ Գասպարյանը՝ «Աբրեկ» մականունով։

Հարկ է նշել, որ մինչ այս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գասպարյանին հանձնել էր «Արիության համար» մեդալը։

Նշենք, որ խոսելով Դոնեցկի Սոլեդար քաղաքի գրավման մասին՝ Պուտինը հույս էր հայտնել, որ «ՌԴ մարտիկները մեկ անգամ չէ, որ իրենց կուրախացնեն մարտական աշխատանքի արդյունքներով»։

Սոլեդարի գրավումն ավարտվել է հունվարի 12-ի երեկոյան։

  • Կիսվել: