ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք թաղամասերում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք թաղամասերում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 29- փետրվարի 4-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,

Նոր Նորքում՝ հունվարի 29-ին, փետրվարի 3-ին և 4-ին,

Արաբկիրում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 4-ին,

Շենգավիթում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 3-ին

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․

Նոր Նորքում՝ հունվարի 29-ին ։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: