հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փոխգնդապետը կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը  շարունակում է մնալ շատ ծանր. Արծրուն Հովհաննիսյան

Փոխգնդապետը կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ շատ ծանր. Արծրուն Հովհաննիսյան

Արա Մխիթարյանը որոշ կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Եգեղգնաձորում միջադեպի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած փոխգնդապետի առողջական վիճակին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վայոց Ձորի մարզում միջադեպ էր տեղի ունեցել մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Դեպքից օրեր անց մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Ձերբակալված երկրորդ անձը` Զավեն Գրիգորյանը, մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է: Փոխգնդապետի վիճակը դեռ ծանր է:

 

  • Կիսվել: