կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փոխանցում եմ Արցախի աշակերտների պահանջը. Թագուհի Թովմասյան

Փոխանցում եմ Արցախի աշակերտների պահանջը. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Փոխանցում եմ Արցախի աշակերտների պահանջը.

Մենք ունենք կրթության իրավունք։
Բացե՛ք ճանապարհը։
Մի՛ լռեք։
Ադրբեջանը ոտնահարում է Արցախում ապրող երեխաների կրթության իրավունքը»։

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

  • Կիսվել: