ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

«Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

 Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։
 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը․ «Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին։
Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռեմ»,- գրել է նա:

 

Հիշեցնենք՝ երեկ Շենգավիթի թաղապետարանում քննչական գործողություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից:

  • Կիսվել: