չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՊՆ խոսնակը՝ այսօր վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասին

ՊՆ խոսնակը՝ այսօր վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասին

Այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ 

Վթարի հետևանքով տուժածներից երկուսը զինծառայող են, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ։


Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: