կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Պլաստիկ վիրահատության պետք է դիմել մեկ անգամ և ընդմիշտ, իսկ եթե մարդն ինքն իրեն դուր է գալիս, ցանկալի է չդիմել ընդհանրապես. Արթուր Հակոբյան   

Պլաստիկ վիրահատության պետք է դիմել մեկ անգամ և ընդմիշտ, իսկ եթե մարդն ինքն իրեն դուր է գալիս, ցանկալի է չդիմել ընդհանրապես. Արթուր Հակոբյան   

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել կյանքի բոլոր ոլորտներում: Արտաքին տեսքը այս մրցապայքարի առանցքային բաղադրիչներից է, իսկ դրան հասնելու առանցքային բաղադրիչը մեր ժամանակներում պլաստիկ վիրաբուժությունն է: 

Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ռինոպլաստիկան (քթի ձևի շտկումը): Ընդ որում այս ցուցանիշը տարեցտարի ավելանում է 5-10%-ով: Ռինոպլաստիկայի և ընդհանրապես դիմածնոտային վիրահատական միջամտությունների ժամանակակից տենդեցների, նրբությունների և առանձնահատկությունների շուրջ InfoPort.am-ը զրուցել է «BEST LIFE» հայ-ճապոնական կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

-Դոկտոր, վերջին տարիներին Հայաստանում պլաստիկ վիրաբուժական միջամտության դիմողների քանակը, կարծես թե, ավելացել է, կարո՞ղ եք վիճակագրական տվյալներ ներկայացնել, նաև՝ ավելի շատ կանա՞յք թե տղամարդիկ են դիմում պլաստիկ միջամտության և ինչո՞վ է դա պայմանավորված:

-Այո, շատ ճիշտ եք, վերջին տարիներին բավականին շատացել են պլաստիկ միջամտության դիմողների քանակը՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Հատկանշական է, որ տղամարդիկ ևս սկսել են հաճախ դիմել պլաստիկ միջամտությունների, բավականին շատացել է նաև արտասհամանից դիմողները քանակը՝ մեր կլինիկայում վիրահատվելու համար:

-Պահանջարկին զուգահեռ, բնականաբար, մեծանում է նաև մրցակցությունը, կարո՞ղ եք ասել՝ ինչու՞ ընտրել հենց «BEST LIFE» ԲԿ-ն:

-Սկսեմ  նրանից, որ «BEST LIFE» ԲԿ-ն ունի բավականին հագեցած, գերժամանակակից սարքավորումներով հարուստ վիրահատարաններ, որտեղ կատարում ենք բազմապրոֆիլ վիրահատություններ: Ունենք Եվրոպական ստանդարտներին համապատասխան հիվանդասենյակներ, այսինքն ապահովում ենք բոլոր այն պահանջները, որոնք կարող են ունենալ պացիենտները պլաստիկ վիրահատության դիմելիս: Մեր մատուցած բժշկական ծառայությունները չեն զիջում եվրոպական և ամերիկյան ստանդարտներին:

-Դոկտոր, բացի քթի վիրահատությունից, ի՞նչ այլ վիրահատությունների են դիմում պացիենտները:

-Քթի պարագայում մեծ պահանջարկ ունեն ինչպես պլաստիկ, այնպես էլ ֆունկցիոնալ վիրահատությունները, որոնց թվում է քթի միջնապատի շտկումը: Բայց մեզ դիմում են նաև դիմածնոտային շրջանի այլ էսթետիկ միջամտությունների համար` օրինակ կոպերի և դեմքի մաշկի տարիքային փոփոխությունների շտկման համար և այլն (բլեֆարոպլաստիկա, ֆեյսլիֆտինգ): Ինչպես նաև ծնոտի հետ կապված խնդիրների դեպքում` որոշ անհամաչափությունների շտկման համար։

-Բժիշկ Հակոբյան, հիմա տարածում են գտել նաև ռինոպլաստիկայի այլընտրանքնային տարբերակները՝ տարատեսակ ներարկումների, թելերի միջոցով: Արդյո՞ք դրանք համարժեք միջամտություններ են: Դրանցից ո՞րն է ավելի նախընտրելի և ինչու՞:

-Ձեր նշած ներարկումների կամ նույն թելերի օգնությամբ քթի ձևի շտկումը չեմ համարում արդյունավետ և խնդրի լուծման տեսանկյունից երկարաժամկետ միջոց: Այլ խնդիրներ շտկելու դեպքում իրենք կարող են տեղին լինել, բայց, եթե խոսում ենք քթի էսթետիկ խնդիրների և մանավանդ դրանց վերջնական շտկման մասին, ապա դրանք այդքան էլ արդյունավետ չեն: Քթի դեպքում ամենագրագետ եւ մնայուն տարբերակը վիրահատական միջամտությունն է` այսինքն ռինոպլաստիկան:

-Առողջական ի՞նչ խնդիրների դեպքում է հակացուցված ռինոպլաստիկան:

-Ուղղակի հակացուցումներ կարող են լինել սոմատիկ եւ խռոնիկ հիվանդությունները, ռեգիոնալ բորբոքային հիվանդությունները, երբեմն մաշկային խնդիրները:

-Հաճախ, պացիենտները դժգոհ մնալով առաջնային ռինոպլաստիկայի արդյունքից, դիմում են երկրորդային, նույնիսկ երրորդային ռինոպլաստիկայի: Կա՞ն սահմանափակումներ այդ միջամտությանը դիմելու քանակի հարցում:

-Իրականում որքան քիչ դիմել պլաստիկ միջամտությունների, այնքան լավ: Ցանկալի է նույնիսկ ընդհանրապես չդիմել, եթե ինքդ քեզ դուր ես գալիս: Պետք է վիրահատվել մեկ անգամ եւ ընդմիշտ: Այդ պատճառով շատ կարևոր է ընտրել ճիշտ բժշկի, ճիշտ բժշկական հաստատություն և մինչև վիրահատությունը՝ բժշկի հետ քննարկել բոլոր դետալները:

-Տարվա ո՞ր սեզոնին է ավելի նպատակահարմար պլաստիկ վիրահատությունների դիմել:

-Շատ անհատական է: Բժշկական տեսանկյունից չկա որեւէ հակացուցում կապված տարվա եղանակի հետ, դա պայմաավորված է յուրաքանչյուր պացիենտի անձնական կոմֆորտով: Այսինքն՝ որ եղանակին ինչպես է իրեն զգում վերջինս:

-Խոսենք, անզգայացման մեթոդների մասին:

-Ռինոպլաստիկայի դեպքում ես կողմնակից եմ ընդհանուր անզգայացման տարբերակին, որի ժամանակ պացիենտը չի զգում ցավ, չի ունենում տհաճ զգացողություններ: Ճիշտ է կան բազմաթիվ միֆեր կապված ընդհանուր անզգայացման հետ, սակայն դրանք հեռու են իրականությունից: «BEST LIFE» ԲԿ-ի անեսթեզիոլոգները շատ գրագետ են եւ իրենց գործի գիտակն են:

-Դոկտոր, կուզեի խոսեինք ընդհանուր դիմածնոտային պաթոլոգիկ խնդիրներ բուժման մասին եւս...

-Շնորհակալ եմ հարցի համար, նախ դիմածնոտային վիրաբուժության բուն ուղղություններից մեկը դիմածնոտային շրջանի բազմաթիվ պաթոլոգիաների` թքագեղձերի, թքաքարային հիվանդությունների, քթի հարակից խոռոչների խնդիրների` հայմորիտներ, ֆրոնտիտներ, ինչպես նաև, դիմածնոտային հատվածի որոշակի օնկոլոգիական հիվանդությունների բուժումն է: «BEST LIFE» ԲԿ-ն առաջարկում է նաեւ ծնոտի, ատամնաշարի դիրքի, ձեւի հետ կապված խնդիրների շտկում: Այսինքն մեր սպեկտորը, որպես այդպիսին, բավականին լայն է:

  • Կիսվել: