կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պետությունը համարժեք գնահատում է ուսուցչի աշխատանքը. կան մինչև 450.000 դրամ ստացողներ. ԿԳՄՍ փոխնախարար

Պետությունը համարժեք գնահատում է ուսուցչի աշխատանքը. կան մինչև 450.000 դրամ ստացողներ. ԿԳՄՍ փոխնախարար

ԱԺ-ում 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ կրթության ոլորտին հատկացումը այս տարվա համեմատ կլինի 12 տոկոսով ավելին և կկազմի 209 միլիարդ դրամ: Սա վերաբերում է նախարարության համակարգման տակ գտնվող բոլոր ոլորտների՞ն, թե՞ միայն կրթությանը:«Հորիզոնի» տաղավարում,  այս և կրթության ոլորտի այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ:

 «Վարչապետը հնչեցրեց երկու թիվն էլ: Ընդհանուր առմամբ ավելացել է թե՛ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին ուղղվող գումարը, թե՛ նաև առանձնահատուկ այդ թիվը վերաբերում է կրթության ոլորտին ուղղվող ծախսերին: Եվ այստեղ ներառված են ինչպես կապիտալ բնույթի ծախսեր, որովհետև գիտեք Կառավարության ծրագրով դպրոցների, մանկապարտեզների վերակառուցման, կառուցման ծրագրերը բավականին թափով ընթանում են, և՛ ընդհանուր, այսպես կոչված, ծախսերին, օրինակ՝ ուսուցիչների վարձատրության բարձրացմանն ուղղված նոր նախաձեռնություններին»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը:
 

Մանկավարժներ կան, որ հիմա արդեն ստանում են 400 հազար և ավելի գումար, շնորհիվ նրա, որ անցել են ատեստավորման փուլերը: Վարչապետն ասում էր, որ նպատակն է այդ թիվը հասցնել 800 հազար ու հետագայում 1 միլիոն ու ավելիի: Ընդհանուր վիճակագրական պատկերի և ոլորտի այլ բարեփոխումների վերաբերյալ Ժաննա Անդրեասյանի մեկնաբանությունը՝ ամբողջական հարցազրույցում

  • Կիսվել: