Փետրվարին Վրաստանից արտաքսված 85 օտարերկրացիների շրջանում ՀՀ քաղաքացիներ կան
Փետրվարին Վրաստանից արտաքսվել է երկրում առանց օրինական հիմքերի գտնվող 85 օտարերկրացի, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիա»-ն:
Նշվում է, որ արտաքսված օտարերկրացիների թվում են Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Նիգերիայի, Ալժիրի, Չինաստանի, Հայաստանի, Նեպալի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մյանմարի, Լիտվայի, Իսրայելի և Կամերունի քաղաքացիներ:
Օտարերկրացիների մի մասը ինքնակամ լքել է Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են երկրից՝ միգրացիոն վարչության կողմից։ Այսուհետ նրանց բոլորի մուտքը երկիր արգելված է։
Վրաստանից արտաքսված անօրինական ներգաղթյալների թիվը տարեցտարի աճում է։ Երկրի ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին նրանց թիվը հասել է 430-ի, 2023 թվականին՝ 190-ի, իսկ 2022 թվականին՝ 165-ի։