Փետրվարի վերջից Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Փետրվարի վերջից Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է շատ բարեկամական։ Այս մասին ՛՛Известия՛՛-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից։
Դոեսպատատնից, մասնավորապես, նշել են. ՛՛Դեսպանատունը մեր քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսեւորումներ չի արձանագրել, այդ թվում՝ էթնիկական հողի վրա։ Նշենք, որ ի տարբերություն մի շարք երկրների, այդ թվում՝ հարեւան Վրաստանի՝ Հայաստանում ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական՛՛:


