հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փետրվարի 2-ից 4-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա

Փետրվարի 2-ից 4-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա

Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքներում, Հանքավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Երևան-Սևան, Սարալանջ-Ջերմուկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

  • Կիսվել: