ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փետրվարի 17-18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափներին նվիրված իրանական ցուցահանդես

Փետրվարի 17-18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափներին նվիրված իրանական ցուցահանդես

«Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» (DoubleTree by Hilton Hotel Yerevan City Centre) հյուրանոցում փետրվարի 17-18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափներին վերաբերող իրանական ցուցահանդեսը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ցուցահանդեսում կներկայացվեն Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների ադդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական արդյունաբերությունը և այլն։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնի կողմից՝ փետրվարի 16-19-ը ԻԻՀ նախագահի աշխատակազմի Նորարարության և բարգավաճման հիմնադրամի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում։ Պատվիրակության կազմում են իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը Երևան է ժամանել Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ առևտրատնտեսական ոլորտին վերաբերող հանդիպումներ ունենալու նպատակով։

Հրավիրում ենք Հայաստանի գործարար համայնքի շահագրգիռ ներկայացուցիչներին այցելել ցուցահանդեսը, որը լավ հնարավորություն է իրանցի գործընկերների հետ գործարար կապեր հաստատելու համար։

Ցուցահանդեսը բաց է բոլոր ցանկացողների համար։

 

  • Կիսվել: