ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Պետք է անդրադառնանք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերին. քաղաքապետ

Պետք է անդրադառնանք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերին. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկել մանկապարտեզների աշխատակիցների աշխավարձերը բարձրացնելու հարցը։

Նա հիշեցրել է, որ մեկ անգամ արդեն այդ աշխատավարձերը բարձրարցրել են. «Ցավոք սրտի, սկզբնական աշխատավարձերն այնքան ցածր են, որ այս տարի կրկին պետք է անդրադառնանք մանկապարտեզներում մեր աշխատակիցների աշխատավարձերին, և չնայած մեր բյուջեի վրա էական ֆինանսական բեռ է ավելացնում, բայց կարծում եմ՝ սա այն հարցն է, որ պետք է անպայման լուծենք»,- ասել է նա։

  • Կիսվել: