ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Պետական սեփականություն հանդիսացող Ավանի Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող գույքը կօտարվի դասական աճուրդով

Պետական սեփականություն հանդիսացող Ավանի Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Ավան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող գույքն  օտարել դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 2 229 400 000 դրամ։

  • Կիսվել: