երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկում է հարկային ծառայողի  պատրաստման դասընթաց

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերի 8-ից սկսում է նոր չափանիշներով հարկային ծառայողների պատրաստման դասընթաց։ 

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 8-ն է։

Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա ընտրված դիմորդների համար կանցկացվեն համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգումներ։ Ստուգումներին կհաջորդի դիմորդների կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման փուլը, այնուհետև կկազմակերպվի ընդունելության հարցազրույց։ Հարցազրույցը հաղթահարած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպվող անվճար նախապատրաստական դասընթացին՝ տեսական և գործնական փուլերով։

Դասընթացի գործնական մասը կանցկացվի հարկային տարբեր ստորաբաժանումներում, որի ավարտից հետո կկազմակերպվի մասնակիցների ավարտական քննություն։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հարկային ծառայությունում աշխատանքի անցնելու հնարավորություն։ 

Մանրամասների  կամ այլ հարցերի դեպքում կարող եք այցելել  ՊԵԿ ուսումնական կենտրոնի կայքէջ կամ զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով։

Տեղեկատվական հոլովակի հղումը՝  https://www.youtube.com/watch?v=t-i6XX4OdHM

  • Կիսվել: