ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվել է 24 ժամով

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվել է 24 ժամով

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2 անձից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։

  • Կիսվել: