երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Պեմզաշենում վրեժխնդրության ցասումի ալիք կար. ՄԻՊ-ը մոր և երեխաների դաժան սպանության վերաբերյալ

Պեմզաշենում վրեժխնդրության ցասումի ալիք կար. ՄԻՊ-ը մոր և երեխաների դաժան սպանության վերաբերյալ

Իրականում Պեմզաշենի դեպքն էլ այն շատ ցնցող դեպքերից էր: Մենք մոնիթորինգ ենք իրականացրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժածների հարազատների հետ կապված ինչ-որ աշխատանքներ կատարվու՞մ է ՄԻՊ գրասենյակի կողմից:

«Անձանց որևէ ձևով խոցելի վիճակում չդնելու համար՝ ես որևէ բան չեմ ասի այն աշխատանքի մասով, որը մենք կատարել ենք, որովհետև մենք առաջնորդվում ենք չվնասելու սկզբունքով: Բայց, ձեզ հավաստիացնում եմ՝ թե՛ քրեական գործի վարույթը, թե՛ ներգրավված անձինք, որոնք կարող էին վարույթի ընթացքում խոցելի լինել, որոնք կարող էին նաև հետագայում, կամ այլ անձինք՝ գիտեք՝ այդ դեպքից հետո նաև կար վրեժխնդրության ցասումի ալիք բնակչության մոտ»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը: Նրա խոսքով, այս մասով փորձում են անձանց առանց առավել խոցելի վիճակի դնելու՝ խոսել իրենց հետ:  

  • Կիսվել: