չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պեմզաշենում լարված իրավիճակ է. սպանված ընտանիքի հարազատները ցանկանում են այրել մարդասպանի տունը

Պեմզաշենում լարված իրավիճակ է. սպանված ընտանիքի հարազատները ցանկանում են այրել մարդասպանի տունը

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում այս պահին լարված վիճակ է, քանի որ սպանված ընտանիքի հարազատները ցանկանում են այրել մարդասպանի տունը:

Արդեն մեկ շաբաթ է անցել 31-ամյա մոր և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանության դեպքից։ Այս պահին գյուղի բնակիչները հավաքվել են Վրույր Բարսեղյանի տան մոտ և ցանկանում են այրել այն։ Նրանք նշում են, որ քանի դեռ չեն հասել իրենց նպատակին, չեն հեռանալու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ էլ սպանվածների հարազատները գնացել էին վրեժխնդիր լինելու Բարսեղյանի ընտանիքից, սակայն ոստիկանները միջամտել էին և գյուղից հեռացրել նրա ընտանիքին։ Նշենք, որ նա ունի երեք երեխա: Այս պահին ոստիկանությունը տան մոտ 24-ժամյա ծառայություն է իրականացնում, որպեսզի վենդետտա չլինի:

  • Կիսվել: