երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պեմզաշենում հուղարկավորել են  սպանված երիտասարդ կնոջն ու երկու երեխաներին․ լուսանկարներ

Պեմզաշենում հուղարկավորել են սպանված երիտասարդ կնոջն ու երկու երեխաներին․ լուսանկարներ

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը եւ իր 12-ամյա դուստրը եւ 8-ամյա որդին հուղարկավորվեցին։

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Պեմզաշեն գյուղում:

Գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան ննջասենյակում հայտնաբերվել էր նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

 

 

 

  • Կիսվել: