չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պեմզաշենի վարչական ղեկավարը՝ սպանված ընտանիքի մասին

Պեմզաշենի վարչական ղեկավարը՝ սպանված ընտանիքի մասին

Այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ ու նրա երկու երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա տղայի դիերը։

Radar Armenia-ի հետ զրույցում Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանն ասաց, որ սպանվածի ընտանիքը  սովորական կյանքով ապրող մարդիկ էին։

«Չեմ կարծում, որ թշնամիներ ունենային։ Նորմալ մարդիկ էին, սովորական, բոլորի հետ շփվող, նորմալ հարաբերվող մարդիկ էին»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ սպանված կինը՝ Զառան ամուսնացած է, իսկ ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում է։

Աղասի Վարդանյանն ասաց, թե սպանված կինն աշխատում էր պոլիկլինիկայում որպես օպերատոր։ «Որևէ արտառոց բան չենք նկատել։ Նորմալ ժողովուրդ էին, արտառոց ոչ մի բան էլ չենք նկատել»։

Հետաքրքրվեցինք՝ գյուղում ի՞նչ են խոսում, կա՞ն նախնական վարկածներ, սակայն Վարդանյանն ասաց՝ ոչինչ հայտնի չէ. «Այս պահին քննիչները տեղում աշխատում են»։

  • Կիսվել: