ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքներն աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և այլ դեպքերի բացահայտման ուղղությամբ
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքներն աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։
Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է ինչպես յուրաքանչյուր յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։
Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտված մյուս
խախտումները վերաբերում են կահույքի արտադրության ոլորտին։
Մանրամասները՝ https://www.src.am/am/getNews/1346


