շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ՊԵԿ նախագահն ընդունել է Ղրղզստանի հարկային պետական ծառայության պատվիրակությանը

ՊԵԿ նախագահն ընդունել է Ղրղզստանի հարկային պետական ծառայության պատվիրակությանը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության հարկային պետական ծառայության պատվիրակությանը` ծառայության ղեկավար Ալթինբեկ Աբդուվապովի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Ղրղզական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի հարկման հիմնախդիրները, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ու տեխնոլոգիաների կիրառումը հարկային վարչարարության ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկ վճարողների սպասարկման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների հայաստանյան առաջավոր փորձը: Կողմերը փոխանակել են կարծիքներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ կառույցների շրջանակում երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ երկու գերատեսչությունների փորձագետների միջև համատեղ աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ:


  • Կիսվել: