շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում

Պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում

Նախօրեին Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում: Այս մասին իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սեպտեմբերի 17-ին,  Ժամը 17։00-ի  սահմաններում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Նազարյանի  գլխին, ով տեղում մահացել է։

Էդգար Նազարյանը սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ է, Կոթիից տեղեկացա, որ ընտանիքը Աբովյանում է բնակվում, Էդգարը այդ ճանապարհի կառուցման ժամանակ շինարարական տեխնիկա է աշխատեցրել։ Պայթյունի ժամանակ, մի քանի հոգով բլրի վրա կանգնած՝ հետևել են պայթյունին։

Ակնհայտ է , որ տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտում, պայթյունի ժամանակ բոլոր աշխատողները պետք է գտնվեին անվտանգ հեռավորությամբ, անվտանգ  տեղ թաքնված լինեին։ Էդգար Նազարյանն ամուսնացած  էր, ունի փոքր աղջիկ։ Նրա հուղարկավորությունը կկայանա սահմանամերձ Կոթիում։

  • Կիսվել: