կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Պատրաստ ենք մեր որդիների հետևից ինքներս Արցախ գնալ. ժամկետային զինծառայողների ծնողներ

Պատրաստ ենք մեր որդիների հետևից ինքներս Արցախ գնալ. ժամկետային զինծառայողների ծնողներ

Կառավարության շենքի առաջ այսօր կրկին հավաքվել են Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ակցիայի մասնակիցները Կառավարությունից պահանջում են օր առաջ սատար կանգնել իրենց որդիներին: Նրանք պնդում են, որ ժամկետային զինծառայողները ունեն առողջական խնդիրներ և գտնվում են կեցության ոչ լիարժեք պայմաններում:


Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ ընդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց պահանջները, պատասխանել հարցերին և առաջարկել 2 օր ժամանակ տրամադրել՝ այդ խնդիրներին լուծում տալու համար: Սակայն ծնողներն ու հարազատները երկու օր սպասել չեն ցանկանում. կարծում են, որ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել իրենց որդիների համար: Ակցիայի մասնակիցները պատրաստել են դիմում և չնայած ոչ աշխատանքային օրվան, պնդում են, որ դիմումը պետք է փոխանցեն կառավարությանը, և այսօր ևս իրենց ընդունի վարչապետը:

  • Կիսվել: