Պատրաստ եղեք, համար 1 է լինելու. Արցախը հետ ենք բերելու. զոհվածի հարազատ
Ես դեմ եմ, որ ասում են՝ Արցախը Հայաստան չի. Ես պատրաստ եմ համար մեկի ժամանակ վերցնեմ զենքը ու կռվեմ Եռաբլուրում պառկած բանակի համար. առաջին հերթին այս պառկած բանակի համար, նոր հայրենիքի համար, որովհետև իրենք իրենց կյանքը տվեցին, որ մենք ապրենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց պատերազմում զոհված Կարեն Նիկողոսյանի եղբայրը՝ Գոռ Նիկողոսյանը։
«Ես էն տղերքից եմ, որ Արցախը համարում է Հայաստան, արևմտյան Հայաստանը համարում եմ Հայաստան, որովհետև գողացել են։ Ներկայիս իշխանությունների անունը պատմության մեջ գրվելու է, չգիտեմ ինչ տառերով, բայց գրվելու է, մենք էլ կգրենք գրքեր ու իրականությունը կգրենք։ Ես էն տղերքից եմ, որ այս տղերքի նման կանգնելու եմ, թեկուզ մեռնեմ, իմ հայրենիքի համար կանգնելու եմ։
Ես բոլոր հայ արու զավակներին կասեմ են՝ պատրաստ եղեք այն բանին, որ համար մեկ է լինելու, Արցախը հետ ենք բերելու, այս տղերքի անունով եմ երդվում։ Ես այն տղերքից եմ, որ կանգնելու եմ հաստատ, իմ կրթությունը թույլ է տալիս, որ նույնիսկ հրամանատար լինեմ։
Ես անցել եմ զինվորական ծառայություն, կարող էի չանցնեի, ունեի հնարավորություն չանցնեի, բայց ես գնացել եմ կամ ոչ թե կամավոր, այլ իմ պարտքը կատարել եմ, ու կամավոր էլ ամեն պատերազմներին գնացել ներկայացել եմ, ոչ թե սպասել եմ ինչ-որ մեկը գա կամ ինչ-որ մեկը թուղթ բերի, որ ես գնամ»,–ասաց նա։
Գոռ Նիկողոսյանը նշեց, որ շաբաթական մեկ անգամ այցելում է Եռաբլուր. «Ես ցավում եմ, որ տղերքը այստեղ պառկեցին մի բանի համար, որն այսօր ազերիներինն է։ Եթե այդպես էր, ինչո՞ւ առաջ օրը չասացին՝ պատերազմը կանգնեցնում ենք։Ե թե դա ազերիներն էր, ինչի համար էին կռվում էս տղաները, ինչի են տարել այս մարդկանց կոտորեն։ Այս մարդկանց երեխեքը մնացին որբ։ Իհարկե, մեղավոր են ղեկավարները, թԹող ճիշտ ղեկավարեին։ Բա իրենց նշանակել ենք, ընտրել ենք նրա համար, որ իրենք ճիշտ ղեկավարեն, իսկ եթե չունեն այդ փորձը, թող դիմում գրեն, հեռանան»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Այսօր ոչ աշխատանքային օր է։
Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։


