երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատգամավորները պետք է ստորագրեն հանդիսավոր երդման տեքստի տակ․ «Քաղաքացիական պայմանագիր»

Պատգամավորները պետք է ստորագրեն հանդիսավոր երդման տեքստի տակ․ «Քաղաքացիական պայմանագիր»

Պատգամավորները պետք է ստորագրեն Ազգային ժողովի նիստում տրված հանդիսավոր երդման տեքստի տակ։

ԱԺ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ  վերջնական ընթերցման ժամանակ այս մասին հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Օրինագիծը, նրա խոսքով, ուղղված է պաշտոնը ստանձնող անձանց պատասխանատվության գիտակցության բարձրացմանը: Հասարակությանը տրված երդումը, նրա կարծիքով, ապագայում լինելու է բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ։

  • Կիսվել: