երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Պատգամավորներ ու պաշտոնյաներ կան, որ անգամ բարձրագույն կրթություն չունեն, բայց միլիոններ են վաստակում. Թովմասյան

Պատգամավորներ ու պաշտոնյաներ կան, որ անգամ բարձրագույն կրթություն չունեն, բայց միլիոններ են վաստակում. Թովմասյան

Այսօր սահմանամերձ համայնքներում ի թիվս այլ հանդիպումների, շփվեցի մի շարք ուսուցիչների հետ: Մարդիկ տարակուսած են. ինչու է երկրի վարչապետը իրենց կրթության որակը կասկածի տակ դնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա հավելել է. ՛՛Ուսուցիչները մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ պատմում էին, թե ինչպես են իրենց կրթած սերունդներն այսօր խիզախորեն կանգնած պահպանում հայրենիքի սահմանները և նշում, որ մինչև վերջ շարունակելու են կատարել իրենց հայրենանվեր գործը՝ կրթելով սահմանամերձ համայնքերում ապրող երեխաներին: Զրույցներից պարզ դարձավ, որ ուսուցիչներից շատերի աշխատավարձն անգամ 70 հազար ՀՀ դրամը չի գերազանցում, սակայն նրանք բարձր են պահում մանկավարժի մասնագիտության վարկանիշը և մեծ պատասխանատվությամբ վերաբերվում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը։

Եւ հիմա մեծ հարց է առաջանում ինչ անեն մարզերում ուսուցիչները, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրանց ցածր աշխատավարձ է տալիս. չաշխատե՞ն, նշանակում է գյուղերում երեխաները անկիրթ պիտի մեծանան, աշխատե՞ն այդքան ցածր աշխատավարձով, նշանակում է, որ ընդունում են՝ իրենք լավ կրթություն չունեն, դրա համար ստանում են ցածր աշխատավարձ:
Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ թիրախավորել է կոնկրետ խավերի, ինչն անթուլտրելի է: Գյուղերում մարդիկ ստիպված են լինում շատ ավելի ցածր աշխատավարձով աշխատել, քանի որ այլընտրանք չունեն:

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը կրթության մասին խոսելիս պետք է սկսի սեփական թիմից ու շրջապատից: Պատգամավորներ ու պաշտոնյաներ կան, որ անգամ բարձրագույն կրթություն չունեն, բայց միլիոններ են վաստակում՛՛:

  • Կիսվել: