կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատգամավոր Դավիթ Դանիելյանը Կապանի սահմանամերձ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց, ծանոթացել առկա խնդիրներին

Պատգամավոր Դավիթ Դանիելյանը Կապանի սահմանամերձ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց, ծանոթացել առկա խնդիրներին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է Կապան համայնքի սահմանամերձ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց:

«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելով մեր խնդրանքը, ներառել էր դպրոցը վերանորոգվող դպրոցների ցանկում, ինչը շատ կարևոր է հրատապ խնդիրների լուծման տեսանկյունից:

Այցիս ընթացքում ծանոթացա առկա խնդիրներին և արձանագրեցի դպրոցի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը կրթական գործընթացների պատշաճ կազմակերպման համար:

Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կփորձենք լուծել տեխնիկական վերազինման խնդիրը»:,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

 

  • Կիսվել: