հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարենի համար առանձնատուն կկառուցվի. պատգամավոր

Պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարենի համար առանձնատուն կկառուցվի. պատգամավոր

ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարենի համար առանձնատուն կկառուցվի:

նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարենը պատերազմում կորցրել է երկու ձեռքը. նրա համար գեղեցիկ առանձնատուն կկառուցենք, շուտով կպրոթեզավորվի

Կարենն Ալավերդուց է` Սանահին-Սարահարթ թաղմասից։ 44-օրյա պատերազմում կորցրել է երկու ձեռքը։

Կարենը տուն չունի։ Տունը, որտեղ բնակվում են, սեփականության իրավունքով, իրենցը չէ։ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս։ Կարենի համար Սարահարթում գեղեցիկ առանձնատուն կկառուցի` ջեռուցման համակարգով, ջերմամեկուսացմամբ, բոլոր հարմարություններով։ Նախագիծը պատրաստ է։ Քրոջ` Հերմինեի հետ զբաղված ենք թղթաբանական հարցերի լուծմամբ։ Պրն Անգելյան, բարեկամ, շնորհակալ եմ։

Կարենը շուտով նաև կպրոթեզավորվի։ Կառավարությունն ջանք ու միջոց չի խնայելու։ Նա վերականգնողական փուլ է անցել Զինվորի տանը` մեր հզոր բժիշկների հսկողությամբ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից Կարենը նաև 58 մլն դրամ է ստանալու. 10 մլն-ը` միանվագ, 48 մլն-ը` 20 տարում` ամսական 200.000 դրամ։

Կարեն ջան, պատիվ է քեզ հետ շփվելը՛՛։

  • Կիսվել: