կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Պատերազմում անմահացած Նորայր Վարդանյանի քույրն ու եղբայրը մկրտվեցին. ի վերջո՝ ներկաների անձայն հեկեկոցները խլացան զուռնա-դհոլի հնչյունների տակ. Հակոբյան

Պատերազմում անմահացած Նորայր Վարդանյանի քույրն ու եղբայրը մկրտվեցին. ի վերջո՝ ներկաների անձայն հեկեկոցները խլացան զուռնա-դհոլի հնչյունների տակ. Հակոբյան

44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը մկրտվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Փոքրիկները Դավիթն ու Տաթեւն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են եւ այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ՛՛։

  • Կիսվել: