հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պատերազմին մասնակցած որոշ ադրբեջանցիներ ինքնասպանության փորձ են արել. ԶԼՄ

Պատերազմին մասնակցած որոշ ադրբեջանցիներ ինքնասպանության փորձ են արել. ԶԼՄ

Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության քաղաքականության բաժնի վարիչ Բաբեկ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենց հոգեբանների աջակցության շնորհիվ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների ինքնասպանության մի քանի փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է armeniasputnik-ը։

Հուսեյնովն ասել է, որ այդ մարդկանց հոգեբանական աջակցությունն իրականացվում է առցանց ռեժիմով։

Հիմա աշխատում են հինգ պրոֆեսիոնալ հոգեբաններ։ Անհրաժեշտության դեպքում նրանք խորհրդակցություններ են անցկացնում նաև տանը։

  • Կիսվել: