ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով 1160 հոգու հաշմանդամություն է սահմանվել, նրանցից 108-ը հաշմանդամության 1-ին խումբ է ստացել. Ստեփանյան (տեսանյութ)

Պատերազմի հետևանքով 1160 հոգու հաշմանդամություն է սահմանվել, նրանցից 108-ը հաշմանդամության 1-ին խումբ է ստացել. Ստեփանյան (տեսանյութ)

Երեկվա տվյալներով՝ մենք փորձաքննել ենք 1460 հոգու, որոնցից 1160-ին սահմանել ենք հաշմանդամություն։ Այս մասին այսօր Հանրայն ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հստակ արձանագրվա՞ծ է, թե պատերազմի հետևանքով քանի հոգի է հաշմանդամություն ստացել։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հաշմանդամության 1-ին խումբ ստացել են 108 հոգի, 341 հոգու սահմանվել է 2-րդ խմբի հաշմանդամություն, 780 շահառուի՝ 3-րդ խումբ։ Եղել են մարդիկ, որոնց չի սահմանվել հաշմանդամություն, որովհետև փորձաքննության կարգի համապատասխան՝ չկա կյանքի, կենսագործունեության սահմանափակում։ Այսինքն՝ արձանագրել ենք, որ կա ֆիզիկական որոշակի խեղում, վնասվածք, բայց դա այն աստիճանի չէ, որ ազդի կենսագործունեության վրա՛՛:

Խոսելով այն մասին, թե ավարտվա՞ծ է արդյոք գործընթացը, թե ոչ՝ Ստեփանյանը նշեց, որ այս պահին կարելի է ասել՝ ավարտված պրոցես է. ՛՛Հերթում սպասող, դեռ չփորձաքննված զինվոր այս պահին չկա՛՛:

Նա անդրադարձավ նաև պրոթեզավորմանը և ասաց. ՛՛Ստորին վերջույթի մակարդակում ամպուտացիաներ և պրոթեզավորման կարիք ունի 116 հոգի, ձեռքերի անդամահատումների դեպքերը 23-ն են՛՛։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

 

 

  • Կիսվել: