կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու ծառայությունը հասանելի կլինի նաև ընդմիջման ժամերին

Փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու ծառայությունը հասանելի կլինի նաև ընդմիջման ժամերին

Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած քաղաքականությանը և իր հանձառությանը, շարունակաբար քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական մարմինների հետ հարաբերություններում վերջիններիս համար հնարավոր բարդությունները բացառելու ուղղությամբ։

Հնարավոր է սա 4 մարդ and ներսում նկարն է

Այսուհետ Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ամենապահանջված ծառայություններից մեկը՝ փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու ծառայությունը, հասանելի կլինի նաև ընդմիջման ժամերին։ Այս բարեփոխմամբ էականորեն կկրճատվի ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ հերթերի կուտակումը։ Բարեփոխումը առաջընթաց է հատկապես ապոստիլով վավերացման ծառայությունից օգտվող պետական և մասնավոր հատվածում աշխատող մեր հայրենակիցների և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք կարող են անհրաժեշտ ծառայությունն ստանալ իրենց համար առավել հարմար ընդմիջման ժամերին՝ արդյունավետ կառավարելով աշխատանքային օրը։

  • Կիսվել: