հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են․ Թաթոյան

Փաստահավաք աշխատանքները շարունակվում են․ Թաթոյան

Այսօր իրականացրել ենք այցեր ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաք, Կապան համայնքի Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր, կատարել ենք ճանապարհների ուսումնասիրություն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ միասին: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով, ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին:

  • Կիսվել: