երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Պաշտոնյաները հաճախ կտրվում են իրականությունից, դրա համար էլ խնդիրները չեն լուծվում․ Տիգրան Ավինյան

Պաշտոնյաները հաճախ կտրվում են իրականությունից, դրա համար էլ խնդիրները չեն լուծվում․ Տիգրան Ավինյան

Պաշտոնյաները հաճախ կտրվում են իրականությունից, դրա համար էլ խնդիրները չեն լուծվում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանի համոզմամբ, Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, իսկ դրանց կարգավորման համար անհրաժեշտ է պարզել, թե ում համար ենք մենք ուզում նախատեսել քաղաքը։

Ավինյանի կարծիքով, Երևանը պետք է լինի մարդու համար։ Դասակարգելով ամենաառանցքային խնդիրները՝ Ավինյանը շեշտադրեց քաղաքի անվտանգության և տրանսպորտային համակարգի խնդիրները։

Ըստ նրա՝ երկրաշարժի դեպքում որոշ շենքերի մուտքեր և նույնիսկ շենքեր կարող են փլվել։

  • Կիսվել: